ՖԻՖԱ. Զիդանը՝ տարվա լավագույն մարզիչ

ՖԻՖԱ. Զիդանը՝ տարվա լավագույն մարզիչ
Հոկտեմբեր 23 23:48 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ստացել է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզչի մրցանակը:

Մրցանակի համար հավակնում էին նաև Անտոնիո Կոնտեն Լոնդոնի «Չելսիից» և Մասիմիլիանո Ալեգրին Թուրինի «Յուվենտուսից»:

Ցյուրիխում ընթացող արարողության ժամանակ Զիդանին մրցանակը հանձնել է 2016-ի լավագույն մարզիչ Կլաուդիո Ռանիերին:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը «Ռեալի» հետ դարձել էր Իսպանիայի չեմպիոն և հաղթել Չեմպիոնների լիգայում: