2058 թվականին կանխատեսվում է աշխարհի «հերթական» վերջը

2058 թվականին կանխատեսվում է աշխարհի «հերթական» վերջը
Հոկտեմբեր 23 21:20 2017

2058 թվականին կանխատեսվում է աշխարհի «հերթական» վերջը: Ամերիկացի մասնագետների խոսքով՝ 41 տարի հետո մեր մոլորակին կարող է աշխարհի վերջը սպառնալ, որը կապված կլինի Կրուիտնի խոշոր աստերոիդի հետ: Այս օբյեկտը հաճախ անվանում են մոլորակի քվազի արբանյակ, փոխանցում է Innov.ru-ն:

Մասնագետների խոսքով՝ Կրուիտնին շարժվում է Երկրի հետ մեկը մեկին ուղեծրային ռեզոնանսով՝ այս ընթացքում հատելով Վեներայի և Մարսի ուղեծրերը: Շատ գիտնականներ ասում են, որ առաջիկա հարյուրամյակում աստերոիդը չպետք է փլուզվի Երկրի վրա, սակայն նրա ուղեծիրը բավականին անկայուն է մնում, որն այլ կարծիք է առաջացնում:

Դրանից զատ, այս օբյեկտը միանգամայն կարող է ներգործել ավելի մանր տիեզերական քարերի ուղեծրի վրա և 2058 թվականին հրահրել մեր մոլորակի զանգվածային ռմբահարում: Ըստ որում՝ մասնագետները նշում են, որ բարձրակետը կգրանցվի 2058 թվականի ամռանը:

Ըստ մասնագետների ենթադրությամբ, եթե Կրուիտնիին, այնուամենայնիվ, հաջողվի ինքնուրույն Երկրին հասնել, ապա դա կարող է ավարտվել կենդանի ամեն ինչի 80 տոկոսի կործանմամբ: