Հազարավոր կատալոնացիներ դուրս են եկել Բարսելոնայի փողոցներ

Հազարավոր կատալոնացիներ դուրս են եկել Բարսելոնայի փողոցներ
Հոկտեմբեր 21 20:40 2017

Այսօր Բարսելոնայում տեղի է ունենում անջատողականների երթը. հազարավոր կատալոնացիները իրենց բողոքն են հայտնում ինքնավարության խորհրդարանն ու կառավարությունը ցրելու՝ Մադրիդի ոորոշումը: Այսօր Իսպանիայի կառավարության նիստում որոշում է կայացվել ցրել Կատալոնիայի կառավարությունը և խռովարար ինքնավարությունում նոր ընտություններ անցկացնել: Ինքնավարությունում իշխանության սահմանափակումը հնարավոր է Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածով: Մինչ այժմ այն երբևիցե չէր կիրառվել: Այն, որ իսպանական կառավարությունը կգնա այդ քայլին, այլևս գաղտնիք չէր: Մինչ այդ վարչապետ Ռախոյը քննարկումների ժամանակ հայտնել էր, որ նման քայլի են գնալու: Նիստից հետո վարչապետը դուրս է եկել լրատվամիջոցների մոտ և հայտնել, որ Կատալոնիայի խորհրդարանի իշխանությունը կսահմանափակվի, իսկ կառավարությունը՝ կցրվի: Այդ որոշման դեմ Բարսելոնայի փողոցներ են դուրս եկել ոչ միայն սովորական քաղաքացիները, այլ նաև Կատալոնիայի կառավարության անդամները, այդ թվում՝ ինքնավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնը: Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անկախության վերաբերյալ հանրաքվել էր անցկացվել: Իսպանիայի կազմից դուրս գալու օգտին հանդես էին եկել քվեարկողների ավելի քան 90%-ը: Մադրիդը հանրաքվեի արդյունքները չէր ճանաչել և այն համարել էր անօրինական: