Ահա թե ինչու պետք է ձախ կողմի վրա քնել

Ահա թե ինչու պետք է ձախ կողմի վրա քնել
Հոկտեմբեր 21 20:15 2017

Այն բարելավում է մեր ավշային համակարգի գործունեությունը

Ավշային համակարգը շատ կարևոր դեր է խաղում մեր օրգանիզմի համար, քանի որ այն հեռացնում է մեր մարմնից թունավոր նյութերը: Մասնագետներն ասում են, որ կրծքային ծորանը, որը ամենամեծ ավշային անոթն է, գտնվում է մեր ձախ կողմում: Հետևաբար՝ ձախ կողմի վրա պառկելով մենք արագացնում ենք ավշային համակարգի աշխատանքը:
Այն նաև բարելավում է ձեր փայծաղի աշխատանքը

Փայծաղը ավշայի համակարգի ամենամեծ օրգանն է և այն նույնպես գտնվում է ձախ կողմում: Ուստի՝ ձախ կողմի վրա քնելով՝ մենք օգնում ենք մեր փայծաղին ավելի լավ աշխատել: Այդպես արյունն ավելի լավ է գնում դեպի փայծաղ:
Արագացնում է մարսողությունը

Բարակ և հաստ աղիքները միացնող հատվածը նույնպես գտնվում է ձախ կողմում և այդ կողմի վրա պառկելով՝ մենք հեշտացնում ենք ավելորդ նյութերին ավելի արագ բարակ աղիքից տեղափոխվել հաստ աղիք:
Նվազեցնում է գիշերային այրոցները

Այն փրկում է ձեր լյարդը ծանրաբեռնվելուց

Լյարդը գտնվում է աջ կողմում և ձախ լողմի վրա քնելով՝ մենք թույլ չենք տալիս վնասակար նյութերին ծանրադեռնել մեր լյարդը:
Այն օգտակար է մեր սրտի համար

Սրտի ձախ հատվածը արյուն ստանում է թոքերից և այն փոխանցում է մեր մարմնին: Ուստի՝ ձախ կողմի վրա քնելով մենք կարող ենք հեշտացնել մեր սրտի գործը: Երբ մենք ձախ կողմի վրա ենք պառկում, ձգողականության շնորհիվ մեր շրջանառության համակարգը բարելավվում է՝ հատկապես մայրերակինը: