ԱԷՄԳ-ը հաստատել է Իրանի կողմից միջուկային գործարքի կատարումը


ԱԷՄԳ-ը հաստատել է Իրանի կողմից միջուկային գործարքի կատարումը
Հոկտեմբեր 21 19:33 2017

Իրանը կատարում է միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համակողմանի ծրագրի համաձայնագրի պայմանները: Այս մասին հայտնել է ԱԷՄԳ-ի գլխավոր կոորդինատոր Քորնել Ֆերուտան Չտարածման մասին մոսկովյան կոնֆերանսում ելույթի ժամանակ:

Նրա խոսքով՝ ԱԷՄԳ-ի մոնիթորինգային խումբը «հաճախ է այցելում օբյեկտներ և դրանց լայն հասանելիություն ունի»: Նա նշել է, որ Իրանում գործակալության փորձագետների աշխատանքի մակարդակն «աննախադեպ բարձր է»: