Գերմանիայում վայրի խոզերը Հայդե քաղաք են ներխուժել


Գերմանիայում վայրի խոզերը Հայդե քաղաք են ներխուժել
Հոկտեմբեր 21 19:23 2017

Երկու վայրի վարազ հարձակվել են գերմանական Հայդե քաղաքի վրա, որի չորս բնակիչ տուժել են: Կենդանիներից մեկը սրընթաց, ինչպես ցույց են տվել տեսախցիկները, մտնում է ակնոցի խանութ, որի աշխատակիցներն ու հաճախորդները փորձում են թաքնվել: Մյուս վարազը գրոհել է տեղի բանկը: Վտանգավոր կենդանուն վնասազերծելու համար ոստիկանությունը որսորդներ է կանչել, որոնք սպանել են վարազին: Մյուս վարազը կարողացել է փախչել և հեռանալ քաղաքից: Չորս տուժածներից մեկի վնասվածքը լուրջ է. վարազը կծել է նրա մատը: Քաղաքի ղեկավարը նշել է, որ նախկինում նման դեպքեր երբեք չէին եղել: