Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում


Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում
Հոկտեմբեր 21 15:01 2017

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կարլոս Կազեմիրոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Skysports»-ը հայտնում է, որ «կարմիր սատանաները» պատրաստ են բրազիլացի ֆուտբոլիստին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը:

«Արքայական ակումբը» չի ցանկանում հրաժարվել իր առաջատարներից մեկի ծառայություններից, բայց մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է ամեն կերպ թիմ հրավիրել 25-ամյա բրազիլացուն:

Այս մրցաշրջանում Կազեմիրոն մադրիդյան ակումբի կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: