Մահացել է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից Լյուդվիգ Խաչատրյանը

Մահացել է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից Լյուդվիգ Խաչատրյանը
Հոկտեմբեր 21 18:30 2017

ԱԺՄ կուսակցությունը ցավով տեղեկացնում է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, ԱԺՄ կուսակցության հիմնադիրներից Լյուդվիգ Խաչատրյանի անժամանակ մահվան մասին: Լյուդվիգ Խաչատրյանը 1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990-1993թթ.` Կառավարությանը կից կրոնի կոմիտեի նախագահ, 1998-1999թթ. «ԱՅԺՄ» թերթի գլխավոր խմբագիր:

ԱԺՄ կուսակցությունը խորին ցավակցություն է հայտնում սիրելի ընկերոջ ընտանիքին ու հարազատներին, կիսում նրանց վիշտը:

Լյուդվիգ Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին, ժամը 18:30-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը` հոկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին` նույն վայրից:

ԱԺՄ վարչություն