Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը


Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը
Հոկտեմբեր 21 20:10 2017

Հոկտեմբերի 21-ին հրետանային ուսումնական ստորաբաժանումներից մեկում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչության կազմավորման 25-րդ տարեդարձը:
Զորատեսակի տարեդարձի կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամաններով մի խումբ հրետանավորներ արժանացել են գերատեսչական մեդալների, պատվոգրերի և արժեքավոր նվերների:
Շնորհավորելով զինված ուժերի հրետանավորներին հոբելյանական տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել կրակային հզոր զորատեսակի՝ հրետանու դերը բանակի մարտունակության ապահովման գործում և հատուկ ընդգծել հրետանավորների դերակատարումը ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հակառակորդին արժանի հակահարված հասցնելու գործում:
Հանդիսավոր միջոցառման մասնակիցները ծանոթացել են հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների` հրետանային զորքերի համար արտադրվող որոշ արտադրատեսակներին և հետևել հրետանային ստորաբաժանումների ցուցադրական պարապմունքներին:



loading...