Լայնածավալ սանմաքրման աշխատանքներ` Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում


Լայնածավալ սանմաքրման աշխատանքներ` Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում
Հոկտեմբեր 21 10:03 2017

Համապետական շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքի Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում իրականացվել են մեծածավալ սանմաքրման աշխատանքներ, որոնց մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցները, ուսանողներ, բնակիչներ:
Վաղ առավոտից մեկնարկած աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ով նշել է, որ նմանատիպ շաբաթօրյակները ոչ միայն նպաստում են Երևանը մաքրելուն, այլև պարունակում են դաստիարակչական գործառույթ՝ սովորեցնելով միշտ մաքուր պահել քաղաքը:
Շաբաթօրյակով Հրազդանի կիրճը, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգու ճեմուղիները, կանաչ գոտիները և հանրային օգտագործման այլ տարածքներ աղբահանվել են և բերվել պատշաճ տեսքի:
Շաբաթօրյակի բոլոր մասնակիցներն ապահովված են եղել բահերով, պարկերով, ձեռնոցներով և անհրաժեշտ այլ պարագաներով: