Քիմ Քարդաշյանի մեքենաները թալանել են, փորձել են ներխուժել նրա տուն (լուսանկարներ)


Քիմ Քարդաշյանի մեքենաները թալանել են, փորձել են ներխուժել նրա տուն (լուսանկարներ)
Հոկտեմբեր 21 17:00 2017

Անհայտ անձը երեկ փորձել է ներխուժել Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի՝ Բել Էյրում գտնվող առանձնատուն։

Daily Mail-ըի փոխանցմամբ՝ ոստիկանությունից ասել են, որ գողը չի կարողացել տուն մտնել, փոխարենը շրջել է տան տարածքում եւ վնասել բակում կայանված երեք ավտոմեքենաները:

Միակ բանը, որը հանցագործը կարողացել է իր հետ տանել, Քիմի եւ Քանյեի աշխատակիցներից մեկի բջջային հեռախոսն է: