Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն


Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն
Հոկտեմբեր 18 15:56 2017

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը մոտ ապագայում կհանդիպեն. հաղորդում է Interfax.az-ը:

«Առաջիկայում նախատեսվում է երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Դեռ պարզ չէ, թե ո´ր քաղաքում», – այս մասին Մամեդյարովն ասել է Լեհաստանի իր գործընկեր Վիտոլդ Վաշիկովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ընթանան «ինտենսիվ և առարկայական» կերպով: Ըստ Մամեդյարովի՝ հանդիպման հիմնական նպատակն է ստույգ քննարկումներ վարել:



loading...