Ցավակցել են


Ցավակցել են
Հոկտեմբեր 18 14:12 2017

Ցավակցական նամակ

Էրզրումի բանտ, Լուբյանկա, Բուտիրկա, Մորդովայի բանտ և այլ ազատազրկման վայրեր ու աքսորավայրեր, որքան հանիրավի ճակատագրեր են նրանք խեղել և խլել:

Ցավով պետք է նշենք` այսօր նույնպես այս վայրերը գործում են իրենց դաժանությամբ և մենք` հայերս, կրկին չենք արձագանքում:

Չենք արձագանքում, քանի որ չունենք ազգային իշխանություն, չունենք ազգային պետություն, որն ի զորու է պաշտպանել հայ քաղաքացու ոտնահարված իրավունքները պետականության ուժով` հայակական ազգային քաղաքականության և իրավունքի գերակայության իրացման սկզբունքով:

Կրկին պարտություն, կրկին չվերականգնված հայկական քաղաքական անկախություն:

Արդյոք շարունակելու ենք լռել և հաշտվել հայկական պետականության բացակայությամբ` 21 դարի հայի ողբերգությամբ, թե հնչեցնելու ենք մեր ձայնը Հայոց լեռներեն:

Պարտավոր ենք հնչեցնել մեր ձայնը, հայոց ձայնը` հայոց լեռներեն, մեր ազգային պետականության անունից՝ վերջ տալու անպաշտպան հայու տեսակի վերացմանն ուղղված անմարդկային քաղաքականությանը:

Այսօր ևս մեկ զոհ տվեցինք՝ ի դեմս Լևոն Հայրապետյանի, ով դաժան վերաբերմունքի ենթարկվելով, անպաշտպան մնաց հայոց պետականության կողմից և իր մահկանացուն կնքեց օտարության և անազատության մեջ:

Մեծ ցավով ու վշտով կիսում ենք Լևոն Հայարապետյանի հարազատներին, մտերիմներին և ողջ հայ ժողովրդին վրա հասած անարդարացի կորուստը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն