ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անարաձագանք չի թողել Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի գրառումը:
«Բաքվեցի ժամկետնանց մանր չինովնիկը նորից բաց թողեց հնարավորությունը լռել ու ի ցույց չդնել իր սահմանափակ լինելը», – Twitter -ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Մամեդովն իր Facebook-յան իր էջում գրել էր, թե, իբր, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խախտել է բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Որոշում էր կայացվել, որ բացի համաձայնեցված դրույթներից, այլ հայտարարություններ չեն արվելու: Չնայած խոստմանը՝ նա չի պահել այն», – գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը:
Նա նշել է նաև, թե «Հայաստանի նախագահը գիտի և թող չմոռանա, որ Լեռնային Ղարաբաղը եղել է և կմնա Ադրբեջանի անբաժանելի մաս»: