Քննարկումը չվերածել սկանդալի. Զոհրաբյան


 Քննարկումը չվերածել սկանդալի. Զոհրաբյան
Հոկտեմբեր 17 12:35 2017

 ԱԺ-ում մեկնարկել է «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախնական նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումները: Քննարկումը ղեկավարող Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Նաիրա Զորհաբյանը բացման իր խոսքը սկսեց շատ խիստ: Հորդորեց բանախոսներին եւ ներկաներին կոռեկտ լինել, իրենց զսպել իմանալ եւ այս քննարկումը չվերածել սկանդալի՝ ինչպես եղել է այս նախագծի մյուս քննարկումների վերաբերյալ:

«Նախորդ քննարկումներն այս թեմայի շուրջ անցել է շատ լարված: Հիմա ես որպես նիստը նախագահող ասում եմ, որ խոսքի իրավունք ունենալու են բոլորը՝ նրանք ովքեր դեմ են օրենքին, եւ նրանք ովքեր կողմ են: Ես կոռեկտություն եմ պահանջում, ժամանակը չգերազանցեք, հարցերը ելույթների եւ հայտարարությունների չվերածեք»,- կոչ արեց Զոհրաբյանը: