Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպուﬓ անցել է կառուցողական մթնոլորտում. Մինսկի խմբի համանախագահների և ԱԳ նախարարների հայտարարությունը


Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպուﬓ անցել է կառուցողական մթնոլորտում. Մինսկի խմբի համանախագահների և ԱԳ նախարարների հայտարարությունը
Հոկտեմբեր 16 17:18 2017

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

Ժնև, Շվեյցարիա, 16 հոկտեմբերի 2017թ.

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գագաթաժողով անցկացրեցին այսօր Շվեյցարիայի Ժնև քաղաքում: Արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամադյարովը նույնպես մասնակցեցին հանդիպմանը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո (Իգոր Պոպով (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ)): ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ևս մասնակցեց գագաթնաժողովին:

Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում:

Նախագահները համաձայնեցին միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում:

Համանախագահներն իրենց գոհունակությունը հայտնեցին երկար ընդմիջումից հետո տեղի ունեցած այս ուղիղ բանակցությունների կապակցությամբ: Նրանք պատրաստակամ են մնում աշխատելու կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային հանգուցալուծման միջնորդության ուղղությամբ: Որպես հաջորդ քայլ, մոտ ապագայում համանախագահներն աշխատանքային հանդիպումներ են կազմակերպելու ԱԳ նախարարների հետ:



loading...