Մերիլին Մոնրոյի «գաղտնիքը»


Մերիլին Մոնրոյի «գաղտնիքը»
Հոկտեմբեր 15 14:46 2017

Հարցը, թե արդյոք Մերիլին Մոնրոն արել է պլաստիկ վիրահատություն, ամենամեծ հանելուկն է Հոլիվուդում և գեղեցկության աշխարհում: Շատ շուտով այդ գաղտնիքը կբացահայտվի' բժշկական փաստաթղթերի շնորհիվ:

Աստղերի պլաստիկ վիրաբույժ Մայքլ Գուրդինը կհրապարակի դերասանուհու ռենտգենի լուսանկարներն ու փաստաթղթերը, որոնք աճուրդի կհանվեն հաջորդ ամսում:

Աճուրդը կկայանա նոյեմբերի 9-10-ին: Վաճառողը, ում անունը չի ասվում, այդ ապացույցի համար կպահանջի 15-30 հազար դոլար: Փաստաթղթերում ասվում է' դերասանուհին պլաստիկ վիրահատություն արել է' այն էլ մի քանի անգամ: Այնտեղ խոսվում է մասնավորապես 1950թ-ին Մոնրոյի արած վիրահատության մասին: