Ողբերգական դեպք Լոռու մարզում. որդին մոր դին հայտնաբերել է տանիքում՝ առաստաղից կախված


Ողբերգական դեպք Լոռու մարզում. որդին մոր դին հայտնաբերել է տանիքում՝ առաստաղից կախված
Հոկտեմբեր 13 15:43 2017

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Թումանյան քաղաքի 12-րդ փողոցի տներից մեկում կնոջ դի կա կախված, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները տան տանիքում՝ առաստաղի փայտից հակի պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակչուհի՝ 80-ամյա Մ. Հ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի պարանոցի շրջանում հայտնաբերվել է ճմլման ակոս։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Հ.-ին կախված վիճակում հայտնաբերել է նրա որդին՝ 55-ամյա Գ. Հ.-ն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



loading...