Արագածոտնի մարզում 55-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ծառայություն կատարող ՃՈ աշխատակցին

Արագածոտնի մարզում 55-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ծառայություն կատարող ՃՈ աշխատակցին
Հոկտեմբեր 13 15:32 2017

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Շիրակի մարզի Սառնաբյուր գյուղի բնակիչ՝ 55-ամյա Աշիկ Սարգսյանը Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին իր վարած Opel մակնիշի 24 ՕԼ 745 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված ճանապարհահատվածում ծառայություն կատարող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչ, Ոստիկանության լեյտենանտ, 51-ամյա Վարդգես Թադևոսյանին, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներվ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում