Բաց նամակ- ահազանգ վարչապետին

Բաց նամակ- ահազանգ վարչապետին
Հոկտեմբեր 13 15:01 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը երկրի տնտեսության զարգացման առաջնահերթ գործոն է համարում բիզնեսին չխանգարելը, նման հայտարություն վարչապետը արեց, երբ զրուցում էր հասարակ քաղաքացու հետ (https://168.am/2017/03/14/767144.html):
Վարչապեստը, իհարե ոչինչ չի ասել՝ բիզնես ծրագրեր ու մշակովի այգիներ ոչնչացնnղների մասին, բայց այդ գործին լծված գործարարները հանգիստ իրենց վտանգավոր բիզնեսն են անում մեր երկրում`https://econews.am/?p=9221&l=am ու կառավարությունը այս առիթով ոչ մի հայտարարություն կամ գործողություն չի անում:

Անoրինական է , այո՝ https://econews.am/?p=9221&l=am

Պայթունավտանգ է, այո՝https://www.youtube.com/watch?v=5yoKjWLX2tM https://www.youtube.com/watch?v=wdoRlboqFIg,

Կառավարությանը առնթեր մյուս գերատեսչություններից ևս ոչ մի արձագանք այն մասին, թե ինչպես պայթունավտանգ տարածքի կողքին պետք է ապրի հասարակ քաղաքացին: Ծառ տնկի աղտոտված ու թունավորված մթնոլորտում, բույս աճացնի և երեխա մեծացնի:
Երեխա՝ ում ապահովությունը ոչ ոք չի ուզում երաշխավորել, որովհետև ինչ-որ գործարանի բիզնես նախագծերը երաշխավորողները, ավելի ինքնավստահ են ու վստահ, որ իրենց ոչ ոք ու ոչինչ չի խանգարի: «Արմօյլ» ընկերության ղեկավար Ալֆրեդ Աբեդին ասում է.
-«Գործարանը ունի հրշեջ ծառայության լուծումները»,- իսկ մենք չենք ցանկանում, որ կրակ մարելու եղանակների մասին մտածենք, այլ առաջարկում՝ սպասվելիք հրդեհի պատճառները ոչնչացնել: Պահպանել՝ տեղում եղած արտադրությունները ու աշխատատեղերը:

Պայթունավտանգ օբյեկտի տարածքում իրենց գործունեոությունն են ծավալում .
- «Շահնազարյան» գինու-կոնյակի գործարանը
-Անի կաթանամթերքի արտադրության գործարանը
-«Գարդենիա Լէբնիզ Ֆարմս» ՍՊԸ-ն իր ընկույզի 30 ՀԱ այգիներով
-Ռիվալ ՍՊԸ-ն ECO չրերի արտադրությամբ
-Պահածոների գործարանը
-Տարածքում 100 հա և ավելի մշակովի այգիներ կան ու ցանքատարածություններ, իսկ կառուցվելիք գործարանի կողքին մեծ գազալցակայան:
Մենք հասարակ քաղաքացիներս, խնդում ենք , որ «Էկոլոգիապես վտանգավոր այս գործարանի կառուցման աշխատանքները կազմակերպվի՝ ավելի նպատակահարմար մեկ այլ վայրում:

«Նատի» գյուղի բնակիչներ