Հրդեհ Նորագյուղ թաղամասում


Հրդեհ Նորագյուղ թաղամասում
Հոկտեմբեր 13 14:45 2017

Հոկտեմբերի 13-ին, ժամը 03:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասում՝ ոստիկանության շենքի մոտակայքում, տան տանիք է այրվում:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:26-ին, մարվել՝ 05:08-ին:

Այրվել է Ա. Հ.-ին պատկանող թիվ 275/1 տան (40 քմ) բաղդադե տանիքը՝ 30 քմ (տանիքը փլուզվել է), 275/2 տան (սեփականատիրոջ տվյալները չի հաջողվել պարզել) բաղդադե տանիքը՝ 30 քմ: