«Օդապարիկների թռիչքներ` գիշերային լուսավորությամբ» միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 14-ին


«Օդապարիկների թռիչքներ` գիշերային լուսավորությամբ» միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 14-ին
Հոկտեմբեր 13 14:34 2017

Հարգելի երևանցիներ,
կանխատեսված ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-21:00-ն նախատեսված «Օդապարիկների թռիչքներ՝ գիշերային լուսավորությամբ» միջոցառումը տեղափոխվում է հոկտեմբերի 14՝ ժամը 19:30-22:00-ն:
Նույն օրվա՝ հոկտեմբերի 14-ի միջոցառումների ժամանակացույցը.
15:30 – երաժշտական ծրագրով կմեկնարկի փառատոնի պաշտոնական բացումը,
16:40 – օդապարիկները կպատրաստվեն թռիչքի,
17:00 – միասնական թռիչք՝ Երևանի երկնքում, որը կտևի 1,5 ժամ:
Օդապարիկների թռիչքների մեկնարկը կուղեկցվի համերգային ծրագրով, որը կշարունակվի մինչև ուշ երեկո: Ժամը 20:00-ից սկսած՝ Հանրապետության հրապարակում կիրականացվեն օդապարիկների՝ ճոպաններով կապված սահմանափակ բարձրությամբ թռիչքներ` գիշերային գեղեցիկ լուսավորությամբ, որոնց անակնկալ վիճակահանությամբ կմասնակցեն նաև մեր համաքաղաքացիները և մայրաքաղաքի հյուրերը:


Երևանի քաղաքապետարան