Վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ այսօր այցելեց գյուղատնտեսական էքսպո, որի ժամանակ մի տղամարդ մոտեցավ վարչապետին եւ իր խնդրով դիմեց: Վարչապետի եւ քաղաքացու հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ, առանց խմբագրման:
Քաղաքացի- Սեփականաշնորհած բնակարանս խլել են: Էս 10 տարի ա փողոցներում եմ:
Վարչապետ- Նամակ ունե՞ք:
Քաղաքացի -15 տարի ա դիմում եմ գրում:
Վարչապետ -Նամակ ունե՞ք հիմա:
Քաղաքացի - Հիմա ձեռքում՝ ոչ:
Վարչապետ -Դե կապնվեք…
Քաղաքացի -Զրկված եմ բոլոր իրավունքներից: Կապնվել եմ, Ստեփանյան Վահեն (Կառավարության աշխատակազմի ղեկավար, խմբ. հեղ.) ոչ մի բան չի արել:
Վարչապետ -Դե, կարող ա չի հասնում անելը:
Քաղաքացի - Ոչ, ես ուզում եք փաստերը ներկայացնեմ, անհերքելի փաստերը: Էդ ձեւ հանձնարարելով՝ ոչ մի բան չի կատարվում, սաղ սուտ ա, միայն, եթե ընդունեք փաստերը, ես…
Վարչապետ -Դե, եթե սուտ ա, ուրեմն էդ դեպքում մի շարունակի: Լսի, յուրաքանչյուրին, որ ես ընդունեմ, օրս կհերիքի՞: Քեզ ասում եմ նամակդ տուր…
Քաղաքացի - Քաղաքապետ ժամանակ մոտեցել եմ, Վահեին հանձնարարեցիք, մինչեւ այսօր ոչինչ չի արվել:
Վարչապետ – Կարող ա պետք չի անել:
Քաղաքացի - Ո՞նց պետք չի:
Վարչապետ - Հենց տենց:
Քաղաքացի -Ինձ սեփականաշնորհել են կառավարությունից բնակարան, որ փողոցներո՞ւմ լինեմ, որ խլե՞ն ձեռքիցս:
Վարչապետ -Նամակդ ներկայացրու պարոն Մինասյանին, կարողա չեն խլել, դա քո պատկերն է:
Քաղաքացի - Ներկայացրել եմ, ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ ա զբաղված, խոշտանգումներ ա անում:
Այս երկխոսությունից հետո Կարեն Կարապետյանը շրջվեց եւ շարունակեց շրջայցը էքսպոյի բացօթյա ցուցադրության հատվածում:
Նյութի աղբյուրը` armtimes.com
Առավել մանրամասն՝ տեսանյութում: