Արծրուն Հովհաննիսյանի կինը 4 կիլո 100 գրամ քաշով աղջիկ է լույս աշխարհ բերել


Արծրուն Հովհաննիսյանի կինը 4 կիլո 100 գրամ քաշով աղջիկ է լույս աշխարհ բերել
Հոկտեմբեր 13 13:37 2017

ՀՀ ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի կինը 4 կիլո 100 գրամ քաշով աղջիկ է լույս աշխարհ բերել:

«Խաղաղ ու բարի առավոտ է Հայոց Աշխարհում։ Խաղաղ թող լինի, խաղաղություն է բերում զինվորը Հայոց։ Խաղաղ, որ մեծանան Հայոց բալիկներն ու ծնվեն նորերը։ Շնորհավորում եմ այսօր ծնված բոլոր նոր բալիկների ծնողներին։ Բարի գալուստ նաև Վանուհի Արծրունու Հովհաննիսյանին, իմ 4.1 կգ հրաշքին, որին դեռ մի րոպե եմ տեսել», - Facebook-ի իր էջում գրառում է կատարել Արծրուն Հովաննիսյանը:

Armday.am-ի  խմբագրությունը եւս շնորհավորհում է Հովհաննիսյանների ընտանիքին եւ մաղթում նորածին բալիկին խաղաղ, երջանիկ ու առողջ մանկություն: