Արձանագրվել է թվով 60 բնապահպանական իրավախախտում


Արձանագրվել է թվով 60 բնապահպանական  իրավախախտում
Հոկտեմբեր 13 12:23 2017

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից անցյալ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է.
ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման 47 դեպք,
մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 6 դեպք,
խեցգետնի, ձկան ապօրինի որսի 5 դեպք,
հողի օգտագործման և պահպանման պահանջների խախտման 2 դեպք:
Արձանագրված թվով 60 իրավախախտումների դեպքերից 16-ի վերաբերյալ անցկացվել է քննություն, ըստ որի նշանակվել է 960․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
2 գործով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու հարցի քննարկման վերաբերյալ, իսկ 3 վարչական գործով նշանակված տուգանքների և հասցված վնասների բռնագանձման համար գործերը ներկայացվել են ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:
39 գործ գտնվում է ընթացքի մեջ:
Ընդհանուր առմամբ բնապահպանական իրավախախտումների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 15․551․500 ՀՀ դրամ: