Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպեն մյուս շաբաթ


Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպեն մյուս շաբաթ
Հոկտեմբեր 13 10:33 2017

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն հաջորդ շաբաթ՝ Ժնեւում։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Աշոտյանը, խոսելով առաջիկա հանդիպումից, նշել է, որ ակնհայտորեն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ընդունված սկզբունքները մնում են բանակցային գործընթացի վերականգնման եւ վստահության մթնոլորտի ձեւավորման բանակցային սեղանին։

«Հայաստանի տեսակետները գիտեք արցախյան հիմնախնդրի հետ կապված, որը Հայաստանի նախագահը վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել էր։ Չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին, այնուհանդերձ Հայաստանի նախագահը գնալու է Ալիևի հետ հանդիպմանը»,- ասել է նա։