2018 թվականի ապրիլից մարզպետներն աշխատելու են նոր օրենքով. «Ժողովուրդ»


2018 թվականի ապրիլից մարզպետներն աշխատելու են նոր օրենքով. «Ժողովուրդ»
Հոկտեմբեր 13 08:30 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը չի բացառել, որ համայնքների խոշորացումից հետո իշխանությունները կանցնեն մարզերի խոշորացման ծրագրին: «Գուցե 10 տարի հետո հնարավոր է»,- ասել է նա: Լոքյանը միայն նշել է, որ 2018 թվականի ապրիլից մարզպետներն աշխատելու են նոր օրենքով եւ մշակվող հայեցակարգի սկզբունքներով: «Հայեցակարգը տալու է, թե մենք ինչ ֆունկցիաներ ենք ավելացնում մարզպետների վրա, ինչն ենք պակասեցնելու, ինչ ենք տանելու համայնքներ, ինչ լրացուցիչ պարտականություններ ենք դնում օրենքով մարզպետարանների վրա»,- մանրամասնել է նախարարը՝ միաժամանակ խոստովանելով, որ մարզպետների գործառույթների փոփոխության հարցը իրենք մարզպետների հետ չեն քննարկել»:

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



loading...