Հայտնի հեղինակություն Ռոբոսը նույնպես գնացել էր Ս. Սարգսյանին դիմավորելու. «ՉԻ»


Հայտնի հեղինակություն Ռոբոսը նույնպես գնացել էր Ս. Սարգսյանին դիմավորելու. «ՉԻ»
Հոկտեմբեր 13 08:11 2017

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սոչիում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին։ «ՉԻ» տեղեկություններով՝ Սոչիի օդանավակայանում նրան դիմավորողների մեջ է եղել նաեւ Սոչիում հայտնի հեղինակություն, գործարար Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը։ Հիշեցնենք, որ Ռոբսոնը մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն գործարար, այլեւ քրեական աշխարհում։ Նա ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի մտերիմն է եւ հաճախ է այցելում Հայաստան։ Հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները նրա հետ ծանոթություն են փնտրում եւ գտնում հենց Նեմեց Ռուբոյի օգնությամբ»։

Առավել մանրամասները՝ թերթի այսօրվա համարում