Դիմակներ` դեմքին բշտիկներից հետո մնացած սպիներից ազատվելու համար


Դիմակներ` դեմքին բշտիկներից հետո մնացած սպիներից ազատվելու համար
Հոկտեմբեր 13 00:52 2017

Հաճախ երկար պայքարից հետո դեմքի դուրս տված հատվածների բորբոքային մասը վերանում է, բայց իր հետևից թողնում է սպի կամ կարմիր հետք, որը բավական երկար անհանգստացնում է մեզ, իսկ երբեմն էլ' ուղղակի «հրաժարվում է» հեռանալ: Այսպիսի խնդրի լավագույն լուծումներից է դարչինով ու մեղրով դիմակը: Դրա պատրաստման համար վերցրեք 1 թեյի գդալ մեղր, խառնեք 1 թեյի գդալ դարչինի հետ ու ստացված զանգվածը քսեք սպիներին' թողնելով 20 րոպե:

Պարզվում է' նմանատիպ սպիները ներծծող էֆֆեկտով է օժտված նաև կավը: Այսօր կառաջարկենք նաև կավով դիմակների երկու բաղադրատոմսեր:

1. Վերցրեք 2 ճաշի գդալ կանաչ կավ և խառնեք ջրի փոքր քանակության հետ այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված առանց կոշտուկների: Ավելացրեք 3-4 կաթիլ եթերայուղ: Ստացված զանգվածը դրեք սպիների վրա և թողեք 10 րոպե:
2. Վերցրեք 1 ճաշի գդալ կավ, բացեք ջրով, ինչպես նկարագրված է վերևում, և խառնեք 2 թեյի գդալ կիտրոնահյութի հետ: Քսեք սպիներին ու թողեք մոտ կես ժամ: