ՄՅՈւ-ն և Ռեալը կպայքարեն Հարի Քեյնի համար

ՄՅՈւ-ն և Ռեալը կպայքարեն Հարի Քեյնի համար
Հոկտեմբեր 13 00:06 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ ամռանը մտադիր է «Ռեալի» հետ պայքարել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերի համար:

Ինչպես տեղեկացնում են բրիտանական լրատվամիջոցները, մադրիդյան ակումբը «Տոտենհեմին» պատրաստ է վճարել 177 մլն ֆունտ:

Հիշեցնենք, որ անգլիացի հարձակվողի պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: