Աշնանը դեպրեսիայից ազատվելու լավագույն եղանակները


Աշնանը դեպրեսիայից ազատվելու լավագույն եղանակները
Հոկտեմբեր 12 23:31 2017

Դեպրեսիա է և տրամադրության լիակատար անկո՞ւմ: Ներկայացվող եղանակները ձեզ կօգնեն:

Այն պահին, երբ շուրջբոլորը լարվածություն է, անհնար է մնալ առանց տրամադրության փոփոխության:

Առաջին հերթին եղեք ուշադիր և բարի ինքներդ ձեր նկատմամբ: Մասնագետները պնդում են, որ հենց ուշադրությունն է օգնում կենտրոնանալ, վերահսկել ձեր զգացմունքները և ձեզ դարձնում բարի ինքներդ ձեր նկատմամբ` օգնելով խուսափել դեպրեսիայից:

Ցանկանում եք ազատվել սթրեսից, սակայն ժամանակ չունե՞ք երկար խոսակցությունների ինքներդ ձեզ հետ: Այդ դեպքում ձեզ թույլտվեք դնել ականջակալներ ու մի փոքր ինքնաներշնչվել: Ձայնագրեք բնության ձայները, հանգստացնող երաժշտություն և վայելեք: Ապացուցված է` ձայները, որոնք դուր են գալիս, մեզ ավելի երջանիկ են դարձնում:

Ամբողջական աշխատանքային օրն անտանելի՞ է դառնում: Աշխատեք կարճ ընդմիջումներ անել: Այդ դեպքում հրաշալի օգնում են ֆիզիկական վարժությունները կամ զբոսանքը: Փորձեք ձգվել, ուղղել ուսերը և դուրս գալ մաքուր օդին քայլելու:

Կենտրոնացեք ձեր աշխատանքի վրա: Մի շեղվեք: Մենք բոլորս գիտենք, թե ինչ է տեղի ունենում, երբ փորձում ենք մի քանի գործ միանգամից կատարել:

Մի մոռացեք ճաշի մասին: Ամենից հաճախ, ծանրաբեռնված օրվա ընթավքում, մենք ամենաշատ լարվածությունն ունենում ենք հենց ճաշի ժամին: Աշխատեք գոնե մի փոքր բան ուտել: Եվ մի մոռացեք այն մասին, որ մտավոր աշխատանքի պարագայում մի կտոր շոկոլադը դեռ ոչ ոք չի արգելել: Կարևորը` չափն իմանալն է: