Ցանկանում ենք օգնել Նեյմարին նվաճել Ոսկե գնդակը.Էմերի

Ցանկանում ենք օգնել Նեյմարին նվաճել Ոսկե գնդակը.Էմերի
Հոկտեմբեր 12 23:07 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է թիմի հարձակվող Նեյմարի` «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորությունների մասին:

«Ցանկանում ենք մեր թիմի կազմում ունենալ մի շարք ֆուտբոլիստների, ովքեր կպայքարեն «Ոսկե գնդակի» համար: Նեյմարն այդ մրցանակը նվաճելու մեծ հնարավորություն ունի:

Ցանկանում ենք օգնել նրան այդ հարցում: Միաժամանակ հասկանում ենք, որ ներկա պահին աշխարհում կան ևս մի քանի հզոր ֆուտբոլիստներ: Կաշխատենք նաև ապագայի համար»,- փարիզյան ակումբի գլխավոր մարզչի խոսքն է մեջբերում «FootMercato»-ն: