Brexit-ի կոշտ սցենարի դեպքում յուրաքանչյուր բրիտանացի կկորցնի մինչև 15.000 դոլար


Brexit-ի կոշտ սցենարի դեպքում յուրաքանչյուր բրիտանացի կկորցնի մինչև 15.000 դոլար
Հոկտեմբեր 12 22:20 2017

Հոլանդական Rabobank ֆինանսական ընկերությունը հաշվարկել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամենակոշտ սցենարի դեպքում Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն մինչև 2030 թվականը կկորցնի մոտ 400 միլիարդ ֆունտ սթեռլինգ (530 միլիարդ դոլար):

Դա նշանակում է, որ Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր քաղաքացի այդ դեպքում կկորցնի 15.000 դոլար: Հայտնում է The Independent-ը: Հետազոտողները հաշվարկել են, որ կոշտը սցենարի դեպքում Մեծ Բրիտանիան չի կարողանա առևտրային պայմանագրեր կնքել կամ էլ վերակնքել ԵՄ-ի հետ, երկրում կաճեն ապրանքների գները, կնվազեն ներդրումները, կկրճատվի բրիտանական ընկերությունների մատուցած ֆինանսական և այլ ծառայությունների պահանջարկը:

Ընդ որում՝ հոլանդացի բանկիրների կարծիքով այդ ամենից կտուժի ոչ միայն Մեծ Բրիտանիան, այլև՝ Հոլանդիան: Կոշտ սցենարի դեպքում Նիդերլանդներում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մինչև 2024 թվականը կկրճատվի մոտ 2 տոկոսով: