Լաս Վեգասի կրակոցներից տուժած կինը դատի է տվել փառատոնի կազմակերպիչներին


Լաս Վեգասի կրակոցներից տուժած կինը դատի է տվել փառատոնի կազմակերպիչներին
Հոկտեմբեր 12 21:48 2017

Կալիֆորնիայում բնակվող ուսանողուհի Փեյջ Գասպերը, ով տուժել է Լաս Վեգասի կրակոցների ժամանակ, դատի է տվել այն հյուրանոցի տիրոջը-ընկերությանը՝ MGM Resorts International, ուր ապրել է հանցագործը: Կրակոցների հետևանքով սպանվել էր 58, վիրավորվել էր 489 մարդ: Հայտնում է Reuters-ը:

Բացի այդ, աղջիկը դատի է տվել երաժշտական փառատոնի կազմակերպիչներին, որի մասնակիցների վրա էլ կրակել էր հրաձիգը: Գասպերը կարծում է, որ հյուրանոցի աշխատակազմը ցուցաբերել է անփութություն՝ չնկատելով, որ իրենց հաճախորդը հյուրանոցային համար է տանում հրաձգային զենք:

Կալիֆորնիայի բնակչուհին աշխատակազմին մեղադրում է նաև կրակոցներին անբավարար օպերատիվ արձագանք ցուցաբերելու համար, երբ հանցագործը վեց րոպե կրակում էր ամբոխի վրա:

Գասպերի հայցում նշված է, որ երաժշտական փառատոնի կազմակերպիչները նույնպես ցուցաբերել են անփութություն՝ չմտահոգվելով այցելուների անվտանգության և արտակարգ իրավիճակի դեպքում բարեհաջող տարհանման ուղիների խնդիրների մասին:

Գասպերի փաստաբանները նշել են, որ հայցն ուղղված չէ հյուրանոցի սեփականատիրոջից ու փառատոնի կազմակերպիչներից նյութական փոխհատուցում ստանալու մասին, պարզապես Գասպերը ցանկանում է հասնել անվտանգության արձանագրությունների կատարելագործմանը: