ԿԺԴՀ-ն Ղրիմը ճանաչել է ռուսական

ԿԺԴՀ-ն Ղրիմը ճանաչել է ռուսական
Հոկտեմբեր 12 21:17 2017

Փհենյանում թողարկվել է աշխարհի քարտեզը, որտեղ Ղրիմը ներկայացվում է ռուսական տարածք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին նշված է Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի Դաշնության դեսպանության տեղեկատվության մեջ, որը տեղադրվել է վերջինիս ֆեյսբուքյան էջում:
«ԿԺԴՀ-ի «Գիտական հանրագիտարան» հրատարակչությունը թողարկել է աշխարհի նոր քաղաքական քարտեզը: Ուշադրություն ենք հրավիրում այն բանի վրա, որ Ղրիմի թերակղզին արդեն ներկվել է ռուսական գույներով: Ինչպես մեզ պարզաբանել են ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ում, պետությունը հարգում է Ղրիմում՝ Ռուսաստանին միանալու ուղղությամբ տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները, որոնք համարում է լեգիտիմ և ամբողջովին համապատասխան միջազգային նորմերին»,- նշված է տեղեկատվության մեջ: