Իրանի նախագահը զգուշացրել է Քուրդիստանի ղեկավարությանը


Իրանի նախագահը զգուշացրել է Քուրդիստանի ղեկավարությանը
Հոկտեմբեր 13 10:00 2017

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռուհանին խոսել է իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի մասին, որը պաշտոնական Թեհրանը անօրինական է համարում:
Ըստ թուրքական «Haber7» լրատվամիջոցի՝ Իրանի նախագահը Քուրդիստանի ղեկավարությանը զգուշացրել է, որ իրաքյան Քուրդիստանը թանկ կվճարի անկախության հանրաքվեի անցկացման համար:
«Իրանում, Իրաքում, Սիրիայում և Թուրքիայում ապրող քրդերին սիրում ենք: Չենք ցանկանում, որ քրդերի դեմ ճնշում գործադրվի, սակայն որոշ պաշտոնյաների արած սխալների դիմաց պետք է հատուցում լինի: Քուրդ ազգը ցանկանում է առաջ շարժվել իբրև խաղասեր ժողովուրդ»,-ասել է Ռուհանին:

Վերջինս քրդական «Rudaw»-ի հետ զրույցում կոչով դիմել է նաև Իրանում ապրող քրդերին:
«100 տոկոսով վստահում ենք ձեզ: Տարածաշրջանում որոշ քաղաքական գործիչների արած սխալները Ձեզ վրա չենք բարդում, որովհետև դուք Իրանի մի մեծ մասն եք կազմում: Անմնացորդ նվիրված ժողովուրդ եք»:
Հիշեցնենք, որ Թուրքիան և Իրանը չեն ճանաչում իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25 տեղի ունեցած անկախության հանրաքվեն, համարելով, որ դրանով խախտվել է Իրաքի տարածքային ամբողջականությունը և սահմանադրությունը:

Աղբյուր` Ermenihaber.am