Արթիկից և Վանաձորից հետո`հաջորդ «կանգառը» «Զվարթնոց»-ում


Արթիկից և Վանաձորից հետո`հաջորդ «կանգառը» «Զվարթնոց»-ում
Հոկտեմբեր 12 20:24 2017

Արթիկից և Վանաձորից հետո`հաջորդ «կանգառը» «Զվարթնոց»-ում:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 18.00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգ-երեկոն:
Մասնակցում է Հայաստանի պետական կամերային երգչախումբը`գեղ.ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։Մենակատարներ` Իրինա Զաքյան (սոպրանո), Հենրիետա Հարությունովա (սոպրանո), Քրիստինե Սահակյան (մեցո սոպրանո), Յանա Դարյան (ալտ), Արթուր Ավանեսով (դաշնամուր):
Համերգներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: