ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանն այս տարի 17 մլն դոլար ֆինանսավորում կստանա


ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանն այս տարի 17 մլն դոլար ֆինանսավորում կստանա
Հոկտեմբեր 12 19:27 2017

Այս տարի Հայաստանը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից կստանա 17 մլն դոլար ֆինանսավորում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրեզերը։

«Այդ միջոցները կուղղվեն տուրիզմի զարգացմանը, էներգետիկ ոլորտին, ժողովրդավարական բլոկի ծրագրերին», - ասաց նա։

Դիտարկմանը, թե արդյոք մտավախություն չկա, որ այդ միջոցները չեն ծառայի իրենց նպատակին՝ հաշվի առնելով Transparency international-ի տվյալներն այն մասին, որ Հայաստանը կոռուպցիոն առումով ռիսկային երկիր է, Դեբորա Գրեզերն ասաց.

«Կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանը կատարում է քայլեր, միգուցե դրանք փոքր քայլեր են, բայց մեր գնահատմամբ՝ դրանք ճիշտ ուղղությամբ քայլեր են»։

Դեբորա Գրեղերը նաև ընդգծեց, որ ԱՄՆ դեսպանը նախատեսում է հանդիպել վարչապետի հետ՝ քննարկելու ՀՀ կառավարության հակակոռուպցիոն գործողությունները։