Ռուսաստանն ուժեղացնում է հսկողությունը ներկրվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ

Ռուսաստանն ուժեղացնում է հսկողությունը ներկրվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ
Հոկտեմբեր 12 19:18 2017

Ռոսսելխոզնադզորն ուժեղացրել է հսկողությունը Հայաստանից, Ադրբեջանից եւ Բելառուսից ներկրվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ՝ կապված արգելված (պատժամիջոցների գործողության ներքո գտնվող) արտադրանքի մատակարարումների հաճախացած փորձերի հետ: Այդ մասին ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այդ երկրներում ստացվող արգելված արտադրանքն այնուհետեւ փորձում են ներկրել Ռուսաստան՝ այն ներկայացնելով որպես այդ պետությունների տարածքում արտադրված ապրանքներ: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ հատկապես դա վերաբերում է լոլիկին:
«Ուժեղացված հսկողություն է սահմանվում այդ երկրներից ներկրվող ամբողջ պտուղ-բանջարեղենի նկատմամբ: Լոլիկի գծով Ռոսսելխոզնադզորը մակնշման լրացուցչի պահանջներ է մտցնում»,- հայտարարել է նա: