Իրազեկում անձնագիրը փոխելու վերաբերյալ


Իրազեկում անձնագիրը փոխելու վերաբերյալ
Հոկտեմբեր 12 17:53 2017

«Եթե քաղաքացին ունի անձնագիր և ցանկանում է այն փոխանակել, այն փաստաթղթերը, որոնք ներկայացրել է առաջին անգամ անձնագիր ստանալու համար, այլևս չի ներկայացնելու։

Անհրաժեշտ է ներկայացնել միայն փոխանակվող անձնագիրը, իսկ զինապարտ քաղաքացիները նաև զինվորական գրքույկ։ Հիմք հանդիսացող փաստաթուղթը ներկայացվում է միայն այն դեպքում, երբ անձնագիրը փոխանակվում է անհատական տվյալների փոփոխման դեպքում»։

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան էջից