Հրդեհ Մարտունիում


Հրդեհ Մարտունիում
Հոկտեմբեր 12 15:20 2017

Հոկտեմբերի 12-ին, ժամը 11:05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «ДОСААФ»-ի շենքի մոտակայքում գտնվող փայտե տնակում, ներսում առկա են դյուրավառ նյութեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։18-ին, մարվել՝ 12։22-ին։ Ամբողջությամբ այրվել է Հ. Կ.-ին պատկանող ոչ բնակելի վագոն տնակը (մոտ 44 քմ)՝ գույքով: Ներսում գտնվել են շինարարական գործիքներ և փայտի մնացորդներ: