Շատ երջանիկ եմ. Շուշան Երիցյանը` ծննդյան անակնկալների մասին


Շատ երջանիկ եմ. Շուշան Երիցյանը` ծննդյան անակնկալների մասին
Հոկտեմբեր 12 15:10 2017

Դերասանուհի, մոդել, «Միսս ԱՊՀ» մրցույթի հաղթող Շուշան Երիցյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Դերասանուհին Asekose.am-ի հետ զրույցում պատմել է, որ կեսգիշերից արդեն սկսվել են իրեն ուղղված շնորհավորանքներն ու բարեմաղթանքները.

«Արդեն 00:00-ից ստացել եմ տարբեր բարեմաղթանքներ, անթիվ շնորհավորանքներ, ինչն իսկապես անսահման հաճելի է: Շնորհավորել են իմ հարազատները, երկրպագուները, մի խոսքով` բազում մարդիկ»:

Շուշանի խոսքով՝յուրաքանչյուր շնորհավորանքն էլ իր համար յուրահատուկ է, սակայն չի կարող չառանձնացնել դրանցից մեկը:

«Շնորհակալ լինելով բոլոր-բոլորին` կցանկանամ նշել մի մարդու շնորհավորանք, որն ինձ համար իսկապես հուզիչ էր: Մայրիկս իր ջերմ ու անկեղծ խոսքերով, պարզապես հուզեց ինձ: Թերևս, ինձ համար լավագույնը մայրիկիս կողմից նման խոսքերի արժանանալն է»,- ասաց Շուշան Երիցյանը:

Մեզ հետ զրույցում դերասանուհին խոստովանեց, որ նվերների ու անակնկալների պակաս ևս չի զգացել .

«Անակնկալների պակաս ևս չեմ ունեցել ու զգացել, սակայն թե ումից ինչ անակնկալ եմ ստացել, դա թող գաղտնիք մնա»:

Շուշանը նշեց, որ այս տարվա ծնունդը տարբեր է լինելու իր նախկին ծննդյան օրերից.

«Ի տաբերություն նախորդ տարիների` այս անգամ ես չեմ ցանկանա, որ ծննդյանս տարեդարձին ներկա գտնվեն ԶԼՄ-ները: Չեմ ցանկանա այս տարի որևէ բան լուսաբանվի: Այս անգամ ամեն բան գաղտնի ձևաչափի մեջ է արվում: Այնտեղ, որտեղ մենք կլինենք, չեն լինի կողմնակի մարդիկ, կլինեն միայն նրանք, ովքեր ինձ հետ են ամբողջ տարվա ընթացքում, սակայն նրանց մասին ոչ ոք չգիտի: Սա իմ անձնական կյանքն է, որը ես չեմ ուզում հանրային դարձնել, միայն կասեմ, որ շատ երջանիկ եմ»:

Խոսելով երազանքների մասին՝ դերասանուհին խոստովանեց, որ այս տարի գլխավոր տորթի մոմերը փչելիս երազանք է պահելու, սակայն` ոչ իր համար.

«Նախորդ տարվա համեմատ` այս տարվա ընթացքում բազում երազանքներ են իրական դարձել: Եվ քանի որ իմ երազանքներն իրական դառնալու սովորույթ ունեն, այս տարի երազանք եմ պահելու, սակայն` ոչ ինձ համար, այլ…(ծիծաղում է)»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



loading...