Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին դեռ ոչինչ հայտնի չէ


Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին դեռ ոչինչ հայտնի չէ
Հոկտեմբեր 12 13:12 2017

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանն իրեն խաղի կանոններից դուրս է դրել և սա մշտապես չի կարող շարունակվել։

«Մի երեք-չորս տարի առաջ մեզ ասում էին, թե Եվրոպայի խորհուրդն այս ընդունեց, այն ընդունեց։ Ակնհայտ էր, որ այդ կաշառելու գործընթացը կհասնի իր այն տրամաբանական ավարտին, որին այսօր հասնում է»,-ասաց նա:

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից, Շավարշ Քոչարյանն ասաց, որ դեռ որեւէ բան հայտնի չէ, երբ որ հայտնի լինի, այդ մասին կհայտարարվի։

«Հանդիպման բովանդակությունը, ակնհայտորեն Բաքվին ձեռք չի տալիս: Այդ տեսակետից պատահական չէ նույն Ալիեւի սադրիչ հայտարարությունը, երբ փորձում էր խեղաթյուրել բովանդակությունը եւ այլ բան ներկայացնել: Դա անզեն աչքով էլ է երեւում: Բայց չեմ կարծում, որ նա կկարողանա խուսափել այդ հանդիպումից»,-ասաց նա։