Օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն կա. վարչապետ


Օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն կա. վարչապետ
Հոկտեմբեր 12 11:42 2017

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին մի շարք հանձնարարականներ տվեց:

Հանձնարարականներից մեկը վերաբերվում էր էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման, հարկերից, տուրքերից և գույքահարկից ազատելուն:

Վարչապետը նշեց, որ ներկայումս գործող կարգավորումների համաձայն էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և ՀՀ տարածքում շահագործման ժամանակ կիրառվում են մի շարք հարկատեսակներ և վճարներ:

Կարեն Կարապետյանը հաշվի առնելով նշված մեքենաների էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալների խթանման անհրաժեշտությունը հանձնարարեց. « ՀՀ փոխվարչապետ և միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների և բնապահպանության նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին մեկ ամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկի ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը և հաշվի առնելով նաև ԵՏՄ կարգավորումները՝ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»:



loading...