Երևանում թալանել են Պետական եկամուտների կոմիտեի ավագ մաքսային տեսուչի տունը


Երևանում թալանել են Պետական եկամուտների կոմիտեի ավագ մաքսային տեսուչի տունը
Հոկտեմբեր 12 10:00 2017

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Անդրանիկ Խաչատրյանի որոշմամբ խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ, հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 9-ին ժամը 13:00-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կամ անձանց կողմից Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի բնակիչ, 26-ամյա Նաիրի Մարգարյանի տանից խոշոր չափի գողություն կատարելու փաստով: Նշված բնակարան ժամանած Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբին՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ և Ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբին՝ բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի գլխավորությամբ, Ն. Մարգարյանը հայտնել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են պատշգամբի դուռը և բնակարանից գողացել են թանկարժեք ժամացույց և ոսկյա զարդեր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ընտանիքի անդամները այդ ժամին տանը քնած են եղել և չեն զգացել, թե ինչպես են թալանել տունը: Ն. Մարգարյանը աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Զվարթնոց» օդանավակայանի ավագ մաքսային տեսուչ:

Գողոնը կազմում է մոտ 1 մլն դրամ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 



loading...