Ի՞նչ է տեղի ունենում մաքսատներում. Ֆլեշի Բարսոեղին թալանե՞լ են. «Ժողովուրդ»

Ի՞նչ է տեղի ունենում մաքսատներում. Ֆլեշի Բարսոեղին թալանե՞լ են. «Ժողովուրդ»
Հոկտեմբեր 12 09:20 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ միջգերատեսչական լուրջ բախում է հասունանում: Այս անգամ պատճառը Սերժ Սարգսյանի սանիկ, գործարար Ֆլեշի Բարսեղին թալանելն է:

ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ուղարկել ՊԵԿ-ին՝ զգուշացնելով, որ կոնկրետ քայլերի կդիմեն մաքսակետերում հեղուկ վառելիքի հափշտակությունների դեպքերը կանխելու համար:
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունը ՊԵԿ-ին հիշեցրել է Այրում-Ջիլիզա մաքսային կետի պաշտոնատար անձանց կողմից հեղուկային վառելիքի հափշտակությունները: Սակայն չի մատնանշված, թե ՊԵԿ պաշտոնատար անձինք կոնկրետ որ ընկերության հեղուկ վառելիքն էին գողացել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊԵԿ պաշտոնատար անձինք հափշտակել էին Սերժ Սարգսյանի սանիկ, գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսոեղին պատկանող ընկերության հեղուկ վառելիքը, որը կազմել էր մոտ 495 լիտր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում