Մի խումբ անարխիստներ ներխուժել են Աթենքում Իսպանիայի դեսպանատուն


Մի խումբ անարխիստներ ներխուժել են Աթենքում Իսպանիայի դեսպանատուն
Հոկտեմբեր 11 19:56 2017

Մի խումբ անարխիստներ, որոնք հանդես են գալիս հաջակցություն Կատալոնիայի անկախության, ներխուժել են Աթենքում Իսպանիայի դեսպանատուն:
Ինչպես հոկտեմբերի 11-ին հայտնել է Reuters գործակալությունը, անհայտ անձինք քարոզչական թռուցիկներ են տարածել շենքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մոտավորապես 15-20 մարդ է մտել դեսպանատուն եւ թռուցիկներ տարածել: Նրանք ոչինչ չեն կոտրել,- պարզաբանել է դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը:- Թռուցիկի տեքստն ազդարարում է՝ «Համերաշխությունը ժողովրդի զենքն է»:
Պատահարի վայր են ժամանել ոստիկաններ, որոնք ձերբակալել են 19 մարդու: Իրավապահ մարմինների տվյալներով՝ ակցիայի կազմակերպիչը կարող էր լինել «Ռուբիկոն» հունական խմբավորումը, որը հանդես է գալիս Իսպանիայից Կատալոնիայի անկախության օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: