ԵՄ-ն պարզել է 8000 օտարերկրացի ահաբեկիչների ինքնությունը

ԵՄ-ն պարզել է 8000 օտարերկրացի ահաբեկիչների ինքնությունը
Հոկտեմբեր 11 19:09 2017

ԵՄ երկրները պարզել են մոտ 8000 պոտենցիալ օտարերկրացի գրոհայինների ինքնությունը, նրանց անունները ներառվել են Եվրոպոլի տվյալների բազայում։ Այս մասին հայտարարել է անվտանգության հարցերով եվրահանձնակաար Ջուլիան Քինգը։

Նրա խոսքով՝ նույնականացված ահաբեկիչների մեծ մասն արդեն զոհվել է Իրաքում և Սիրիայում, մնացածը վերադարձել են Եվրոպա և գնացել այլ տարածաշրջաններ կամ մտադիր են դա անել։

Նշվում է, որ եվրահանձնակատարի հայտարարությունը հնչել է ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումների վերահսկման Եվրախորհրդարանի հանձնաժողովի առաջին նիստում, որն անցկացվել է Բրյուսելում։