Իսպանիան ընկերական հանդիպում կանցկացնի Պորտուգալիայի հետ


 Իսպանիան ընկերական հանդիպում կանցկացնի Պորտուգալիայի հետ
Հոկտեմբեր 11 19:01 2017

Իսպանիայի և Պորտուգալիայի ազգային հավաքականները կարող են ընկերական հանդիպում անցկացնել Մադրիդում:

Այդ մասին հաղորդել է իսպանական «AS» պարբերականը:

Հանդիպման վայրը, ամենայն հավանականությամբ, կլինի Մադրիդի «Աթլետիկոյի» նոր ստադիոնը` «Վանդա Մետրոպոլիտանոն»:

Հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի 6-ից 13-ն ընկած ժամանակահատվածում: