Խոշոր ավտովթար Արթիկի գաղութի հարևանությամբ. բախվել են ГАЗ 24-ն ու BMW-ն, կա 5 վիրավոր


Խոշոր ավտովթար Արթիկի գաղութի հարևանությամբ. բախվել են ГАЗ 24-ն ու BMW-ն, կա 5 վիրավոր
Հոկտեմբեր 11 13:05 2017

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Արթիկի վարչական տարածքում՝ Արթիկի գաղութի հարևանությամբ, Հառիճավանքի խաչմերուկում բախվել են Газ 24 մակնիշի 64 ԼՕ 193 համարանիշի և BMW մակնիշի 34 AՍ 941 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետանքով 2 մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արթիկի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճնապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Էդգար Դավեյանի գլխավորությամբ։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



loading...